Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի մայր տաճարը կդառնա ամենաբարձր եկեղեցին աշխարհում

Սուրբ Ընտանիքի տաճարը, որի շինարարությունը կավարտվի Բարսելոնայում 2026 թվականին, կդառնա ամենաբարձրահարկ եկեղեցին աշխարհում։ Այս տեղեկատվությամբ համաշխարհային ԶԼՄ-ների հետ կիսվել է նախագծի առաջատար ճարտարապետ Ժորդի Ֆաուլին։

SGRADA FAMILIA
Կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի գլուխգործոցի վերակառուցման աշխատանքները ավարտված են 70%-ով։ Ժորդի Ֆաուլին պատմել է շինարարության հաջորդ փուլի՝ տաճարի գլխավոր աշտարակի վերականգնման մասին, որը բարձրությամբ կգերազանցի Գերմանիայի Ուլմի տաճարին, որն համարվում է աշխարհում ամենաբարձրահարկ եկեղեցին։ Տաճարի վեց աշտարակներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակի բարձրությունը կկազմի 172, 5 մետր։

SGRADA FAMILIA

Ֆաուլին նաև հաստատել է, որ 2026 թվականին շինարարությունն ավարտելու պլանները չեն փոփոխվել։ Հեն այդ թվականին Կատալոնիան կնշի Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակը, ով դարձել է ազգային հերոս դեռևս կենդանության օրոք։

You might also like