Թել Ավիվի լողափը կվերածվի արվեստի պատկերասրահի

2016 թվականի ամբողջ հունիս ամսվա ընթացքում խոշոր իսրայելյան քաղաքի լողափի այցելուները կարող են ոչ միայն հանգստանալ, լողալ և արևայրուկ ընդունել, այլև՝ առնչվել արվեստի հետ։

Picasso-in-Bikini-002 Բաց ցուցահանդեսը տեղ է գտել անմիջապես լողափում և ներկայացնում է այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքների վերարտադրությունը, ինչպիսիք են՝ Մատիսսը, Պիկասոն, Վան Գոգը, Ռենուարը և Կանդինսկին։ Ցուցահանդեսն անցկացվում է Թել Ավիվի Գեղարվեստի թանգարանի աջակցությամբ, որը հրավիրում է արվեստից չհագեցած զբոսաշրջիկներին հիանալ օրիգինալ նկարներով։