Իսրայելի խոշորագույն քաղաքը պատրաստվում է հերթական խոշոր միջոցառմանը։ 2017 թվականին Eat Tel Aviv հայտնի խոհարարական փառատոնը կանցկացվի երկու օր՝ մայիսի 23-ից 25-ին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի Տուրիզմի նախարարությունը։
Ամեն տարի տոնին մասնակցում են Թել Ավիվի լավագույն ռեստորանները, ինչպիսիք են՝ Manta Ray-ը, Dixie-ն, Blue Rooster-ը, Lumina-ն։ Այս անվճար քաղաքային միջոցառման հյուրերը կարող են ոչ միայն համտեսել ֆիրմային ուտեստներ երկրի հայտնի ավագ խոհարարներից, այլև՝ լսել տեղական երաժշտախմբերի կատարումները։
Eat Tel Aviv փառատոնը կանցկացվի Չարլզ Քլորի այգում։