Թեյավճարը` տարբեր երկրներում

Օտար երկիր այցելելիս միշտ ամեն ինչ հետաքրքիր է, և ցանկություն է առաջանում տուն վերադառնալ ամենահաճելի հիշողություններով և վառ տպավորություններով: Արձակուրդի ժամանակ երջանկության զգացողությունը ցանկություն է առաջացնում երջանկություն պարգևել նաև ողջ աշխարհին, իսկ այդպիսի «հրաշալի գործողության»  լավագույն տարբերակ  է համարվում թեյավճարը: Բայց միշտ պետք է իմանալ, թե ում և որքան պետք է տալ: Եթե խոսքը Աֆրիկայի և Ասիայի երկրների համար է, ապա խրախուսվում է մեկ դոլարանոց թեյավճարը: 

Այն կարելի է տալ ավտոբուսի վարորդին, բարմենին, գիդին և  սպասարկող անձնակազմի այլ անդամի: Գիդերը սովորաբար նշում են, որ եթե ավտոբուսի վարորդին թեյավճար տաս, ապա արձակուրդը հաջող կանցնի: Իսկ սենյակում   թողած դոլարանոցի  դիմաց   սպասուհին սենյակդ  կզարդարի ծաղիկներով և սպիտակեղենին էլ սրտի տեսք կտա: Մտնում ես համար, և այնտեղ այնպես հաճելի է և մտերմիկ: Եվրոպայում էլ է վիճակը այսպիսին, բայց թեյավճարի չափն արդեն   2-3 եվրո է. տաքսու վարորդներին և մատուցողներին տալիս են ծառայության կամ պատվերի գումարի 10%-ը: Բայց այս ամենը չի վերաբերվում Հեռավոր Արևելքի երկրներին: Այնտեղ թեյավճարը ձեռքը հանձնել ընդունված չէ, նույնիսկ ռեստորաններում կա հատուկ դրամարկղ, որտեղ պետք է վճարել առանց որևէ թեյավճարի:

Այս պատճառով` անհրաժեշտ է այցելվող երկիրը մանրամասն ուսումնասիրել, որպեսզի անհարմար դրության մեջ չընկնես:

You might also like