«Օրիգամի 100 դոլարով» ինտերակտիվ ցուցահանդեսին Սանկտ Պետերբուրգում կներկայացվի 100 ցուցանմուշ՝ իսկական ամերիկյան թղթադրամից։ Միջոցառումը նվիրված է Դոլարի գրաֆիկական նշանի օրվան, որը ստեղծվել է 1778 թվականին։
Ցուցանմուշները իրենցից ներկայացնում են դոլարի թղթադրամից պատրաստված կերպարներ դինոզավի, կենդանիների և տարբեր իրերի տեսքով։ Ի դեպ, օրիգամիի տվյալ տեխնիկան ունի առանձին տերմին՝ «մանիգամի» (անգլերեն money՝ «փող» բառից)։
Ցուցահանդեսի հյուրերը կարող են նաև ծանոթանալ ամերիկյան գումարի օգտագործման այլ, ոչավանդական միջոցներին։ Մասնավորապես, այցելուները կարող են շախմատ խաղալ դոլարներով, որտեղ ամերիկյան արժույթը հանդես կգա ռուսականի դեմ։
Միոցառման մասնակիցները նաև կարող են համտեսել դոլարի թեյ, որը կթրմվի հենց դոլարի օգնությամբ։ Տոնի կուլմիանցիա կդառնա փողի սփռումը։ Բայց ակցիայի համար կօգտագործվեն ոչ իսկական թղթադրամներ։ Ցուցահանդեսը կտևի մեկ օր «Ճապոնական գարուն Սանկտ Պետերբուրգում» փառատոնի շրջանակներում։