Անձնական ավտոմատ տրանսպորտի համակարգը (Personal Rapid Transit, PRT) կսկսի գործել մոտավորապես 2016 թվականի Դուբայում: Ներկայւոմս նման համակարգ պատրաստ է շահագործման Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում. հայտնում է Gulf News-ը:
PRT-ը իրենից կներկայացնի քաղաքային և քաղաքամերձ տրանսպորտ, որը առանց վարորդի կտեղափոխի ուղևորներին որպես տաքսի ընտրված ուղիներով: Սկզում նոր համակարգը կհայտնվի Դուբայի Zabeel թաղամասում՝ «EXPO- 2020» միջազգային ցուցահանդեսից առաջ բարելավվող ենթակառուցվածքների շնորհիվ:
Ակնկալվում է, որ PRT համակարգից կօգտվեն խոշոր ցուցահանդեսի մասնակիցները, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 25 միլիոնի: Նաև նշվում է, որ 2014 թվականի նոյեմբերի 1-ից կընդլայնվի Դուբայի տրամվայի ցանցը: