Ուկրաինական Ղրիմի Մեծ Յալթայի տարածքում կհայտնվի էլեկտրոմոբիլ-տաքսիների ցանցը: Ցանցի գործարկման հարցն արդեն քննարկվել է ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
Տաքսին կաշխատի Գուրզուֆից մինչև Ֆորոս, որոնց ուղեգիծը կանցնի ոչ միայն քաղաքային գծով, այլև լեռնային մայրուղիներով:
Մեքենաների մարտկեցը հաշվարկված է 80-100 կմ տարածություն անցնելու համար: Իշխանությունների պլաններում են բյուջետային միջոցների հաշվին կառուցել մարտկոցների լիցքավորման կետեր ամբողջ Մեծ Յալթայի տարածքում: Տեղական ղեկավարության կարծիքով՝ նախագիծը կլավացնի տարածաշրջանի տրանսպորտային ենթաստրուկտուրաները և կավե;ացնի թերակղզու տուրիստական գրավչությունը. այս մասին ասվում է Ղրիմի ինքնավար հանրապետության տուրիզմի և հանգստավայրերի նախարարության կայքում: