National Geographic-ը հրապարակել է աշխարհի 10 ամենագեղեցիկ այգիների ցանկը, այս տարի ցանկում ընդգրկվել է Իտալիայի ամենագեղեցիկ Վիլլաներից մեկը՝ Վիլլա դ’Էստը:
Հռոմից քիչ հեռու Տիվոլիում գտնվող Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցը՝ հենց վիլլան և հարակից հրաշալի այգին գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ: «Վերածննդի դարաշրջանի կարդինալը որոշել է Տիվոլիում իր կյանքը ավելի հաճելի դարձնել և կիսաքանդված մենաստանը վերածել է հիանալի վիլլայի՝ Վիլլա դ’Էստի:
Այն զարդարված է աշխարհի ամենահետաքրքրաշարժ այգիներով և շատրվանային համալիրներով և վերջերս ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, և այդ ցուցակում զբաղեցնում է Իտալիայի պատմական տեսարժան վայրերից 31-րդ տեղը:
Ամենաապշեցուցիչ շատրվաններից է Շատրվան դել Բիկկերոնեն, Ռոմետան, որոնք իրենիցից ներկայացնում են փոքրիկ Հռոմ` լրացված Հռոմուլոսի և Ռեմուսի արձաններով, ովքեր գայլի կրծքից կաթ են խմում և Հարյուր շատրվանների արահետը, որտեղ ջուրը թափվում է տարբեր կենդանիների բերաններում տեղադրված շուշանների միջից »,- այգու նման նկարագրություն է տվել National Georgaphic ամսագիրը: