ԱՄՆ գործող նախագահի խոսող անիմացիոն կերպարը կհայտնվի Ֆլորիդայի Walt Disney World այգում։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով այգու պաշտոնական ներկայացուցչին։
Ռոբոտը կմիանա երկրի մյուս ղեկավարներին «Նախագահների սրահում», իսկ նրա արտաբերած խոսքը կձայնագրի անձամբ Դոնալդ Թրամփը։ Հետաքրքիր է, որ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը նույնպես անձամբ են հնչունավորել իրենց հերոսներին։ ԱՄՆ նախագահների սրահը համալրումից հետո կբացվի Ֆլորիդայի Դիսնեյլենդում 2017 թվականի վերջին։