Թայվանում կբացվի սեքսոպա՞րկ

«Եդեմի այգի»՝ նոր թեմատիկ այգի, որը նվիրված կլինի կյանքի ինտիմ կողմին, նախատեսվում է բացել Թայվանում: Սակայն, նոր գաղափարի հանդեպ հետաքրքրությունը նոր էր սկսել աճել, երբ  էրոտիկ այգուն նվիրված էջը  փակվեց: Ապագա այգու ադմինիստրացիայի տնօրեն Չենգ Պոնգ-ֆոնգը հաստատել է, որ նման այգու շինարարության առաջարկը իրական է, բայց դեռևս սպասում են տեղական իշխանությունների որոշմանը:

A sex themed park Նախագծի մանրամասները շրջանառվում են համացանցում: Ասվում է, որ այգին բաժանված կլինի տարբեր թեմաներով չորս գոտու՝ դրախտ ժամադրությունների համար, վայր, որտեղ կարելի է շքեղ լուսանկարներ անել հարսանեկան զգեստով, «սիրո մետաքսե ճանապարհ » և սիրո սեփական թեմատիկ այգին. գրում է news.com.au-ն: Սակայն սրանք դեռևս շշուկներ են: Այգու տնօրենն ասել է, որ բոլոր մանրամասները կբացահայտվեն միայն ծրագրի վերջնական մշակումից հետո:

A sex themed park

You might also like