Թահիթի. Մասնավոր հատվածը կծառայի դիմակահանդեսի հյուրերին

Ազգային դիմակահանդեսը, որը տեղի կունենա Թահիթիում փետրվարի 10 -12-ին,   Թահիթիի Զբոսաշրջության նախարարության Հյուսիսային տարածաշրջանային գրասենյակին դրել է  դժվարին կացության մեջ` հյուրանոցներում տեղի բացակայության հետ կապված: Տարածաշրջանային կառավարությունը դրությունից ելք է գտել` որոշելով օգտագործել մասնավոր հատվածը:

Tahiti

Շուրջ 1000 մասնավոր տներ, որոնք համապատասխանել են կառավարման ներկայացրած չափանիշներին, կօգտագործվեն դիմակահանդեսին այցելած հյուրերին տեղավորելու համար: Ինչպես գրում է Haiti Libre.com-ը` որպես հյուրանոց կծառայի նաև «Adriana» կռուիզային նավը, որը կխարսխվի Կապ-Հայիթեն նավահանգստում: Նավի 131  խցիկները  կտեղավորեն  240 մարդ, ինչը կօգնի ավելացնել հյուրանոցների թիվը:

You might also like