Ամանորի գիշերը Սիդնեյը կներկայացնի «հեռախոսային հրավառություն»

Ամանորյա հրավառությունը Սիդնեյում կանցկացվի սմարթֆոնների մասնակցությամբ: Կազմակերպիչները հանդիսատեսին առաջարկում է հեռախոսներում ներբեռնել հատուկ հավելված: Այն պետք է միացնել, երբ սկսվի հրավառությունը: Սարքերի էկրանները, որոնք պետք է պահել Ձեր վրա ձգված ձեռքով, միաժամանակ կլուսավորվեն տարբեր գույներով: Այս նորարարության մասին պատմել է  երգչուհի Քայլի Մինոուգը, որ հանդիսանում է Սիդնեյի «զբոսաշրջային դեսպանը». հայտնում է Phys.org-ը:

Լուսավորվող սմարթֆոնները հավաքվածների ձեռքում ստեղծում են յուրահատուկ էֆֆեկտ, որն ամբողջականացնում է հրավառությունը: Բացի այդ, հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել հաղորդագրություններ, որոնք կցուցադրվեն Հարբոր-Բրիջ կամուրջի մուտքին՝ հրավառության կենտրոնում: Սիդնեյում Ամանորի գիշերը ավանդաբար կազմակերպվում է հրավառություն. հայտնում է Lenta.ru-ն:

Ժամը 21:00-ին անցկացվում է «ընտանեկան» հատվածը, այնուհետև տոնակատարությանը միանում են անքունները: Երկու մասերն էլ հեռարձակվում են Ավստրալիայի հեռուստատեսությամբ: Ակնկալվում է, որ այս տարի հրավառությամբ հիանալու կգան միլիոնավոր մարդիկ:

You might also like