Շվեյցարիական երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նոր ծառայության փորձաշրջանի մասին: Այժմ հանգստի մեկնելիս կարող եք չանհանգստանալ ուղեբեռի համար: Հատուկ ծառայությունը հաջորդ օրը այն կհասցնի հանգստի վայր և հակառակը՝ հարազատ երկիր, անմիջապես հանգստի ավարտից հետո:
Ուղեբեռի տեղափոխման արժեքը մինչև 25 կգ-ը 39 եվրո է: Հինգ ճամպրուկները կարժենա 80 եվրո. հայտնում է Le Matin-ը: Շվեյցարիայի և Լիխտեյնշտեյնի տարածքում փորձաշրջանը տևել է մեկ տարի: Միևնույն ժամանակ առաքումը վերաբերվում է ոչ միայն ճամպրուկներին, այլև` դահուկներին, սնոուբորդներին, սահնակներին և հեծանիվներին: