Շվեյցարիա. Ալքաիդայի «անվանակցին» չեն թողել ինքնաթիռ

Ֆրանսիայից զբոսաշրջիկին չեն թողել Swiss airlines ավիաընկերության ինքնաթիռ, որը թռիչք է իրականացրել Ժնևից Նյու Յորք: Կնոջը ասվել է, որ նա ընդգրկված է սև ցուցակում: Նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել կնոջ անվանումը՝ Alic Aïda, որը սխալ արտասանելու դեպքում հնչում է որպես Ալքաիդա:

 Alic Aïda

Կինը, որը պատրաստվում էր հանգստյան օրերը ամուսնու և երկու երեխաների  հետ անցկացնել Նյու Յորքում, կանգնեցվել է ինքնաթիռ բարձրանալիս: Զբոսաշրջիկին, որի անունը Aïda է, իսկ ազգանունը  Alic,  Swiss International Air Lines-ի աշխատակիցները ծանուցել են , որ նրանք հաղորդագրություն են ստացել ԱՄՆ-ի սահմանային իշխանությունների կողմից, որ նրան արգելված է մուտք գործել ԱՄՆ:

Alic-Aida

Կինը առաջին պահին կարծել է, որ դա կատակ է և հայտարարել է, որ մարդուն որպես ահաբեկիչ  սև ցուցակ ընդգրկելը  միայն նրա անվան և ազգանվան համար, պարզապես պարանոյա է: Համաձայն  Europe1-ի հաղորդագրության՝ կինը փորձել է դիմել Լիոնի հյուպատոսարան՝ ցանկանալով տեղեկանալ, թե ինչու են նրան արգելել մուտք գործել ինքնաթիռ, բայց այդպես էլ պատասխան չի ստացել:

You might also like