Շվեյցարիա. Կես միլիոն դոլար հյուրանոցում մեկ շաբաթ անցկացնելու համար

Որքան կարելի է վճարել հինգաստղանի հյուրանոցի մեկ համարի համար և արդյոք կա արժեքի սահմանափակում: Աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցային համարը հայտնաբերվել է Շվեյցարիայում: Ժնևի  President Wilson  հինգաստղանի հյուրանոցի Royal Penthouse Suite-ում մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել ավելի քան  50  հազար եվրո:

President Wilson hotel

Բայց չնայած  բարձր գնին` շվեյցարական շքեղությունը զգալ ցանկացողների պակաս երբեք չի լինում: Շքեղ President Wilson հյուրանոցը գտնվում է Շվեյցարիայի Ժնևյան լճի ափին: Ամենաթանկարժեք համարի` Royal Penthouse Suite-ի պատուհանից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք, Մոնբլան և Ալպեր: Միայն մեկ գիշերն այստեղ հյուրին կարժենա 65 հազար դոլար  (50 530 եվրո): Դե իսկ շաբաթը` 455 հազար դոլար:

 Royal Penthouse Suite

Այդ գնով կարելի է երկու ննջասենյակ ունեցող բնակարան գնել Ալպերում: Բայց շքեղության սիրահարներին անգամ դա չի կագնեցնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պենթհաուսը ամրագրել նախօրոք: Հյուրանոցի ամենաթանկարժեք համարում հաճախ մնում են հայտնի քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ և հայտնիներ: Այսպիսով, պենթհաուսն արդեն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին, ինչպես նաև` երգչուհի Ռիհաննային:

 Royal Penthouse Suite

You might also like