Ժնևում հայտնվել են քաղաքի հյուրերին օգնող «Զբոսաշրջային հրեշտակներ»: «Հրեշտակները» պատրաստ են տրամադրել ցանկացած տեղեկություն զբոսաշրջիկներին: Նրանց հնարավոր է ճանաչել բաց կանաչ շապիկներից, սպիտակ տաբատներից, կապույտ գլխարկներից և պայուսակից, որի վրա գրված է ` «Օգնություն պե՞տք է»:
Կամավորները խորհուրդները տալիս են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, բայց կան նաև այնպիսիք, որոնք տիրապետում են իտալերենին, իսպաներենին, գերմաներենին, ճապոներենին և թուրքերենին: Նրանք աշխատում են քաղաքի կենտրոնում և զբոսաշրջիկներով լեցուն վայրերում:
Ժնևի տուրիզմի բյուրոյի ներկայացուցիչ Բեռնարդ Սաբազանը հայտարարել է, որ «Զբոսաշրջային հրեշտակներ» ակցիայի նպատակը զբոսաշրջիկներին դեպի քաղաք գրավելն է: Նրա խոսքերով, զգալով անձնական կոնտակտ և աջակցություն տեղի բնակիչներից, որոնք անտարբեր չեն զբոսաշրջիկի հանդեպ և պատրաստ են օգնել նրանց, Ժնևի հյուրը կսկսի ավելի ջերմ վերաբերվել քաղաքին: «Զբոսաշրջային հրեշտակները» կաշխատեն Ժնևում մինչև սեպտեմբեր: Նրանց ընտրել են օտար լեզուների լավ իմացությամբ և շփման լավ հնարավորություններ ունեցող ուսանողներից: Այս ակցիայի բյուջեն կազմել է 150 հազար շվեյցարական ֆրանկ: