«Աղջիկները պարզապես ցանկանում են զվարճանալ». այս կարգախոսով շվեյցարական Էնգելբուրգ առողջարանային քաղաքում 2013 թվականի հունվարի 19-ից 27-ին կանցկացվի Ladies Week: Իգական սեռի բոլոր զբոսաշրջիկները, ովքեր հանգստավայրում կանցկացնեն 4 գիշերից ոչ պակաս, կստանան դահուկներով անվճար սահելու հնարավորություն:
Բացի այդ, նախատեսված է լայնածավալ ժամանցային ծրագիր` լեռնադահուկային մրցույթներ, մրցույթներ, երեկույթներ և այլն: Ցանկության դեպքում կանանց կարող են ուղեկցել նաև տղամարդիկ: Էնգելբուրգը երկրի հնագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է: Այս գեղեցիկ վայրը գտնվում է կենտրոնական Շվեյցարիայում` Ցյուրիխի մոտ:
Էնգելբուրգը հիանալի վայր է սնոուբորդիստների և դահուկորդների համար: Այն հարմար է և սկսնակների, և արդեն պրոֆեսիոնալների համար: Ավելի մատչելի և հարմարավետ է բնակվել տներում. առողջարանում կա բնակվելու վայրի լայն ընտրություն: