Այլ հոդվածներ
Շվեյցարիայում այժմ կարելի է միաձուլվել բնությանը և ապրել սարերում` անասնագոմում: Ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա երկու եղբայրներ նախկին անասնագոմում բացել են շքեղ բնակարան-հյուրանոց: Ընդ որում` դրսից հյուրանոցը նման է հենց անասնագոմի:
Երկու խոսքով ներկայացնենք Montagne Alternative նախագծի էությունը. Լյուդովիկ Օրտսը և իր զարմիկ Բենուա Գրայնդելը գնելով մի քանի անասնագոմեր վերանորոգել են դրանք, պահպանելով արտաքին տեսքը, բայց ամբողջովին փոխել են ներքին ինտերիերը:
Հյուրանոց-անասնագոմը արտաքինից հենց գործող անասնագոմի տպավորություն է թողնում, բայց ինտերիերը չի տարբերվում լավ բնակարան-հյուրանոցից` հսկա լուսամուտներով, փափուկ անկողինով ննջասենյակներ, բուխարիով հյուրասենյակ, ամբողջովին տեխնիկապես հագեցած խոհանոց, Wi-Fi: Միայն հեռուստացույց չկա, սակայն հյուրերի ցանկության դեպքում կտրամադրվի, բայց հյուրանոցի տիրոջ խոսքերով շատ հազվադեպ է պատահել, որ հեռուստացույց են խնդրել:
Այժմ Montagne Alternative-ում չորս անասնագոմ կա: Դրանցից երեքը նախատեսված է համապատասխանաբար 6, 8 և 10 մարդու համար: Դրանք հնարավոր է վարձակալել ամբողջովին կամ կիսել հարևանների հետ: Չորորդ անասնագոմը 50 քմ. տարածքով օգտագործվում է որպես խորհրդաժողովների սրահ: Իհարկե հյուրանոց-անասնագոմը շրջապատված է գեղեցիկ բնությունով, և դա հսկայական առավելություն է: