Շվեյցարիա. Կամուրջ՝ սուպերհերոսների համար

Cliff Walk Titlis՝ Եվրոպայի գլխապտույտ կախովի կամուրջը,  բացվել է այցելուների համար: Կառույցը գտնվում է Շվեյցարական Ալպերում ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա: Տիտլիս Ռոթայրը՝ այս կամուրջը կառուցող ճոպանուղիների օպերատորը, խոստանում է հիանալի պանորամային տեսարան դեպի շրջապատող լեռները և Իտալիան:

Cliff Walk Titlis

Կամուրջի բացման օրը ձյուն տեղաց, որն էլ ավելացրեց սուր զգացողությունները նրանց համար, ովքեր ցանկացած անցնել կախովի կամրջով: Ինչպես գրում է News.au.com կայքը՝ այստեղ անհրաժեշտ է ամուր կառչել ճաղաշարքից, քանի որ քամու արագությունը կամրջի վրա հասնում է 200 կմ/ժ-ի:Cliff Walk Titlis

Շվեյցարիայի Զբոսաշրջության մամուլի քարտուղար Ուրսուլա Բիմիշը նշում է, որ մյուս ամառ կամուրջը պետք է ճանաչված լինի ադրենալինի սիրահարների շրջանում: Կամուրջի երկարությունը 98 մետր է, իսկ լայնությունը՝  91 սմ: Այն ամբողջովին ապահով է, իսկ ձյունից խուսափելու համար այն անընդհատ կմաքրեն:

Cliff Walk Titlis

You might also like