Եթե դուք լողափում կրեք Black Milk Clothing ավստրալիական ապրանքանիշի լողազգեստը բոլորի հայացքները ուղղված կլինեն բացառապես ձեր կողմը: Աս լողազգեստը ավելի շատ նման է Հելոուինին հագուստի:
Լողազգեստի վրա նկարված է մարդկային ներքին օրգանների և հյուսվածքների նկարները, այդ թվում՝ սիրտը, թոքերը, հաստ աղիքը և մկանային հյուսվածքները: Բայց այս նորույթը, որն արժի 84 դոլար, մեծ պահանջարկ է վայելում: Կանայք հաճույքով կրում են այն և տեղադրում իրենց սելֆիները Facebook-ում և Instagram-ում #bmdemgutsswim հեշթեգով:
Ներքին օրգաններով լողազգեստը դարձել է երկրորդ անատոմիական հագուստը, որը թողարկել է Black Milk Clothing ապրանքանիշը: Առաջինը եղել են լեգգինսները, որոնց վրա պատկերված է եղել մկանային կմախք: