Ծովում հանգստացող զբոսաշրջիկներն այժմ կարող են չանհանգստանալ իրենց իրերի ապահովության համար։ Բրիտանական ընկերությունը ստեղծել է հատուկ անջրանցիկ պայուսակ, որը թույլ է տալիս լողալ ձեր արժեքավոր իրերի հետ։
Swymbag պայուսակը թողարկվել է մի քանի կոնֆիգուրացիաներով՝ ուսապարկից մինչև գոտկատեղային պայուսակ։ Բոլոր մոդելները պատրաստված են այնպես, որ չխոչընդոտեն շարժմանը ջրի մեջ գտնված ժամանակ։ Նորույթի հեղինակները վստահեցնում են, որ բոլոր մոդելները փորձարկում են անցել և պատվով ներկայացել․ փաստաթղթերը, դրամապանակը և գաջեթները կարողացել են ջրից չոր դուրս գալ։
Swymbag-ը պատրաստված է նեոպրենից և հնարավորինս արագ չորանում է լողից հետո։ Նորույթի արժեքը կազմում է 50 GBP ֆունտ ստերլինգ։