Շվեդական հյուրանոցները վճարում են բաժանվել պատրաստվող այցելուներին

Բոլոր զույգերը, ովքեր պատրաստվում են խզել հարաբերությունները, կարող են իրենց հանգիստը անցկացնել Շվեդիայում։ Տեղական հյուրանոցները առաջարկում են իրենց այցելուներին փրկել ամուսնությունը, իսկ անհաջողության դեպքում փոխհատուցում են բնակության վճարը։

Countryside Hotels հյուրանոցային ցանցը ներդրել է նոր ծառայություն, որը կոչվում է «Հարաբերությունների երաշխիք»։ Այս ծառայության շրջանակներում յուրաքանչյուր հյուրանոցի ղեկավարություն առաջարկում է իր այցելուներին ժամանցի և զվարճանքների լայն սպեկտր, որոնք կարող են վերամիավորեն զույգերին։ Այն դեպքում, եթե Countryside Hotels-ում բնակությունից հետո մեկ տարվա ընթացքում զույգերը այնուամենայնիվ որոշեն ամուսնալուծվել, նրանց ամբողջությամբ կվերադարձնեն բնակության համար ծախսած գումարը։

Ցանցի հյուրանոցներց մեկում համար ամրագրելիս պետք է նշել «relationsgaranti» կոդը։ Այս նախագծին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են ամուսնության մասին պաշտոնական փաստաթուղթն ու ամուսինների մեկ համարում բնակությունը։

You might also like