Շվեդական VisitSweden ազգային տուրիստական գործակալությունը թողարկել է նոր կայք անգլերեն լեզվով, որը թույլ կտա ճանապարհորդներին Շվեդիայում գտնվելու ժամանակ տեղացիների շրջանում ընկերներ գտնել: Visit a Swede կայքում ավելի քան 10 հազար շվեդ պատրաստակամություն է հայտնել հանդիպել երկրի հյուրերի հետ զբոսնելու, վազելու, խանութներում շրջելու, սրճարաններում և բարերում նստելու, խոհարարական փորձարկումների և այլ զվարճությունների համար:
Նրանցից ոմանք նույնիսկ պատրաստ են գիշերելու տեղ տալ զբոսաշրջիկին: Ուղեկցող գտնելու համար պարզապես անհրաժեշտ է կայքում լրացնել ժամանաման տեղը, ժամանակը և հանգստի տեսակը: VisitSweden -ը հուսով է, որ տեղացիների հետ նման շփումը կօգնի զբոսաշրջիկներին ավելի լավ ճանաչել երկիրը և սիրել այն: