Շվեդիա. զբոսաշրջիկներին հրավիրում են աշխարհի ամենախորը և տարօրինակ հյուրանոցը

Մոռացեք պենտհաուսների մասին. Շվեդիայում ամենակարևոր հյուրերին տեղավորում են 500 ֆուտ (152.4մ ) խորություն ունեցող հյուրանոցային համարներում, հայտնում է Daily Mail-ը: Շվեդիայում` Sala Silvermine Hotel հյուրանոցում` Vastmanland դքսությունում, ստեղծել են շքեղ հյուրանոցային համար 509 ֆուտ խորությամբ, որտեղ կարելի է հասնել վերելակով:

380 ֆունտ ստերլինգ արժողությամբ ոչ սովորական ննջարանում կա շքեղ երկտեղանոց մահճակալ, արծաթյա ներքին հարդարանք և շոմպայն: Խնդիրներ կունենան նրանք, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց հեռախոսի, քանի որ հեռախոսի ազդանշանը այդտեղ չի հասնում:

Միակ կապի միջոցը արտաքին աշխարհի հետ դա ընդունարանի հեռախոսն է: Համարում շքեղ միջավայր է, բայց այդ խորության մեջ ջերմաստիճանը մինուս երկուս է կազմում, հյուրերը տաք հագուստ են խնդրում, իսկ իրականում հենց սենյակում 18 աստիճան է, որն էլ տեղակայված է տաք «օդային գրպանում»:

Հյուրանոցի տերերին հաջողվել է համարում ստեղծել տաք և լուսավոր մթնոլորտ, համարում լավ լուսավորություն է, կան  ջահեր: Չնայած այդ բացթողումներին` արծաթյա սենյակը միշտ պատվիրված է, սկսած ուրբաթ օրից մինչև կիրակի, այնպես որ «ընդհատակյա» հանգիստ ցանկացողները նախօրոք պետք է մտածեն:

You might also like