Շվեդիա. Ստոկհոլմը նկարներով` Stockholm Visitors կայքում

Stockholm Visitors Board-ը ներկայացրել է պաշտոնական տուրիստական կայքի նոր, ինտերակտիվ տարբերակը` խոստանալով օգտատերերին Շվեդիայի մայրաքաղաքի  ավելի արագ և գունեղ ուղեցույց: Ինչպես նշել է Stockholm Visitors Board-ի գլխավոր տնօրեն Պիտեր Լինդկվիստը`  Ստոկհոլմը նորարարությունների և  IT-տեխնոլոգիաների քաղաք է: այդ պատճառով մտածվել է կայք, որն արտացոլում է այդ միտումները:

Stockholm Visitors Board

Լինդկվիստը խոստացել է, որ կայքը հասանելի կլինի սմարթֆոնների և պլանշետների համար և կառաջարկի զբոսաշրջիկներին քաղաքի պարզ և բազմագույն նավիգացիոն ուղիներ: Կայքի օգնությամբ կարելի է հեշտությամբ գտնել ռեստորաններն ու սրճարանները, լավագույն լողավազանները, պաղպաղակի սրճարանները կամ տեղեկատվություն թանգարանների մասին: Կայքը դեռևս աշխատում է բետա տարբերակով. գրում է The Local-ը: Բայց  այս ամառվա ընթացքում կավելացվեն նոր գործառույթներ և լրացուցիչ լեզուներ:

You might also like