Սեպտեմբերի 19-ին Ստոկհոլմի կենտրոնը կդառնա հետիոտնային։ Շվեդիայի մայրաքաղաքը, ինչպես հաղորդում է The Local-ը, կմասնակցի համաեվրոպական նախաձեռնությանը, որի համաձայն Եվրոպայի բնակիչներին կստիպեն օգտվել ավելի էկոլոգիական փոխադրամիջոցներից։
Ամենամյա եվրոպական European Mobility week ակցիայի շրջանակներում, որը ստեղծել է Եվրոպական հանձնաժողով, շուրջ 200 եվրոպական քաղաք փակում է քաղաքի կենտրոնը ավտոտրանսպորտով տեղաշարժվելու համար։ Այս տարի Շվեդիայի մայրաքաղաքը և երկրի նվազագույնը ևս 5 քաղաք կմասնակցեն այդ նախագծին։ Ստոկհոլմում կփակվի երթևեկությունը Հին քաղաքում։