Այս ուրբաթ 23-րդ անգամ Շվեդիայի Յուկարսյարվի գյուղից ոչ շատ հեռու բացվել է ICEHOTEL հյուրանոց: Հյուրանոցը, որը պատրաստված է սառույցի խորանարդներից, 23 տարիների ընթացքում ամեն տարի բացվում է:
Շինանյութը բերվում է Տորն գետից, որը հոսում է մոտակայքում: Սառցե խորանարդներից շինարարությունը սկսվում է նոյեմբերից, երբ ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, գետը ծածկվում է սառույցով և դառնում շինանյութ կառուցման համար:
Հյուրանոց են գալիս հազարավոր այցելուներ, որպեսզի խմեն սառցե բարում, քնեն եղջերուի կաշվի վրա, որը փռված է սառցաբեկորների վրա և նույնիսկ ամուսնանան Սառցե եկեղեցում՝ ինչպես հայտնում է CNN-ը: