Շվեդիա. Բոինգը դարձել է հյուրանոց

Ի՞նչ է պատահում ինքնաթիռների հետ, երբ նրանք թոշակի են անցնում: Դառնում են մետաղաջարդոն: Ցավալի է, բայց ի՞նչ անել: Սակայն մեկ ինքնաթիռի բախտը բերել է: Բոինգ-747-ը վերածվել է հյուրանոցի: Վաղուց՝ 1976 թվականից սկսած, Արլանդա հյուրանոցը  զարդարված էր Պան Ամ գույներով և իրականացնում էր միջազգային չվերթներ: Հետագայում այն պատկանում էր Սինգապուրի ավիաընկերությանը  և մի շարք այլ ավիափոխադրողների:

Boeing 747 Converted into a Hotel

Այժմ Բոինգը կայանել է Սթոքհոլմում և վերածվել է հյուրանոցի: Արլանդայում կա 27  համար, որտեղ կարող են մնալ 76  մարդ: Հյուրանոցի սենյակները մեծ չեն՝ 6 քառ. մետր, իսկ առաստաղի բարձրությւոնը 3  մետր: Բայց հյուրանոց-ինքնաթիռը առաջարկում է ոչ միայն բնակություն: Այստեղ կարելի է նաև էքսկուրսիա գնալ: Իսկ դեկտեմբերին կհայտնվի ևս մեկ հնարավորություն:

Boeing 747 Converted into a Hotel

Այժմ բոլոր ցանկացողները կարող են զբոսնել ինքնաթիռի ձախ թևում, որտեղ կա դիտահրապարակ և, ինչպես հայտնում է հյուրանոցի պաշտոնական կայքը, կարող եք զգալ, որ Դուք կանգնած եք իսկական Ջամբո Ջեթի թևին: Թեև կայքը չի մանրամասնում, թե արդյոք այն կմիացնի շարժիչները և կբարձրացնի ետնաթևերը, բայց երևի առանց նման հատուկ էֆեկտների էլ զբոսաշրջիկներին սպասվում է հիանալի տեսարան:

Boeing 747 Converted into a Hotel

You might also like