Չինաստանի հարավ-արևելքում՝ Հունան նահանգում, հայտնվել է ապակե կամուրջ, որտեղ զբոսաշրջիկները կարող են հիանալ ոտքերի տակ գտնվող տեսարանով՝ 180 մետր բարձրության վրա․ հայտնում է «Սինխուան»։
Նախկինում կամուրջը եղել է փայտյա, անցյալ տարի տախտակների մի մասը փոխարինվել է փայտե գերաններով։ 11 ինժեներների բազմամսյա քրտնաջան աշխատանքից հետո այն վերածվել է աշխարհում առաջին ապակե հատակով կախովի կամրջի․ գրում է Daily Mail-ը։
Չինաստանի Shiniuzhai ազգային պարկի երկու գագաթները միացնող կամրջի երկարությունը կազմում է շուրջ 300 մետր։
Նշվում է, որ շատ զբոսաշրջիկներ բռնվում են վանդակապատերից և միմյանցից՝ վախենալով անցնել ապակու տակ գտնվող անդունդի վրայով։