Հելսինկիում և Տուրկուում մինչև փետրվարի 8-ը կանցկացվի տարօրինակ մշակութային ակցիա. զբոսաշրջիկներին և քաղաքացիներին առաջարկվում է ֆիքսված գումարով՝ 5 եվրոյով, գնել քաղաքային միջոցառումներից մեկին մասնակցելու տոմս` ընտրելով միայն օրը և ժամը: Իսկ ինչ են նայելու այդ տոմսով` անակնկալ գաղտնիք է համարվում: Հունվարի 29-ից վաճառքում կլինի սահմանափակված քանակությամբ ամենատարբեր մշակութային միջոցառումների համար նախատեսված տոմսեր, ընդ որում` դրանց սովորական գինը կազմում է 8-ից 30 եվրո . հայտնում է heslinki.ru պորտալը: Ակցիան ստացել է «Խոզը պարկի մեջ» անվանումը: Դրա նպատակն է օգնել մարդկանց որոշ ժամանակով մոռանալ կանոնակարգված՝ հերթականությամբ ընթացող կյանքի ռիթմը` մտցնելով փոքր ինչ անակնկալ: Ակցիային մասնակցում են Հելսինկիի մշակույթի կենտրոնը (Helsingin Kultuurikeskus), DocPoint վավերագրական ֆիլմերի փառատոնը, Korjaamo մշակութային կենտրոնը, Kapsäkki երաժշտական կենտրոնը, Zodiak պարային նոր կենտրոնը, Takomo և Jurkka թատրոնները: