Վերջերս անցկացված հետազոտության արդյունքներով՝ արևապաշտպան քսուկները, որոնք օգտագործում են լողափում հանգստացողները, վնաս են հասցնում համաշխարհային օվկիանոսի կորալյան ժայռերին։ Այդ բացահայտումը արել են գիտնականները, ովքեր հետազոտել են Հավայան և Վիրջինյան կղզիների ափամերձ ջրերի վիճակը։
Օքսիբենզոն անունը կրող նյութը, որն առկա է արևապաշտպան քսուկների մեծ մասում, թունավորում է կորալյան ժայռերը և վնասում դրա կառուցվածքը։ Այդ նյութի ընդամենը մեկ կաթիլը կարող է վնասել 6 օլիմպիական լողավազանի մակերեսով ջրային տարածքի։ Ամեն տարի համաշխարհային օվկիանոս, այդ թվում ՝ նաև կոյուղաջրերով, լցվում է շուրջ 140 տոննա արևապաշտպան միջոց, որոնք 10%-ով բաղկացած են օքսիբենզոնից։
Տիտանի երկօքսիդը ևս, որը մտնում է արևապաշտպան միջոցների մեծ մասի բաղադրության մեջ, իր հերթին նպաստում է ջրածինի պերօքսիդի առաջացմանը և դառնում ֆիտոպլանկտոնի մահվան պատճառ։ Այդպիսով, շրջակա միջավայրը պահպանելու միակ միջոցը այդ նյութերի էկոլոգիապես անվտանգ փոխարինիչներ ստեղծելն է։