Իհարկե, մենք բոլորս գիտենք արևային ճառագայթների վնասակարության մասին, սակայն, ամեն երկրորդ զբոսաշրջիկ արևային այրվածք է ստանում արձակուրդի ընթացքում։ Եթե արդեն նման տհաճ իրավիճակում եք, պետք չէ անհանգստանալ մաշկի մասին, եթե կատարել եք մի քանի անհրաժեշտ գործողություն։
Ստորև ներկայացված են գլխավոր խորհուրդները արևայրուկից կարմրած մաշկի վերականգման համար։
1. Հովացրեք մաշկը․ ծովային ջուրը, լողավազանը կամ պարզապես ցնցուղը չեն թողնի, որ ձեր մարմինը գերտաքանա։
2. Մաքրեք մաշկի վնասված հատվածները ցանկացած օճառով կամ մարմնի գելով։
3. Հանգստացրեք կարմրած մաշկը բալզամի կամ մանկական քսուկի հաստ շերտով։
4. Խոնավացրեք մաշկը․ առանց ալկոհոլի կոսմետիկ միջոցները, սուդոկրեմը և ալոե վերան իսկական փրկություն են։
5. Խմեք օրական նվազագույնը 8 բաժակ ջուր, օգտագործեք մրգեր և բանջարեղեն։
6. Փորձեք կրել այնպիսի հագուստ և աքսեսուարներ, որոնք կպաշտպանեն ձեզ և ձեր մաշկը կեսօրյա արևից։
7. Ընտրեք արևապաշտպան քսուկ, որը պաշտպանության ուժգնությամբ կատարելապես հարմար է ձեր մաշկին։