Մայիսին շուկայում կհայտվի սենսորային UVA+B SunFriend ապարանջանը: Նրա հիմնական իմաստն է զգուշացնել կրողին արևապաշտպան քսուկ օգտագործելու կամ ստվեր գնալու մասին այրվածքներից խուսափելու համար: Ինչպես հայտնի է՝ արևի տակ մարմնում արտադրվում է վիտամին D, որը անհրաժեշտ է ոսկորներում կալցիումի նորմալ մակարդակի պահպանման համար: Սակայն արևի տակ երկար մնալու դեպքում կարելի է այրվել, որն էլ կմեծացնի մաշկի քաղցկեղի վտանգը:
Եթե մշտապես օգտագործել արևապաշտպան քսուկներ, օրգանիզմը կսկսի տառապել վիտամինի դիֆիցիտից: Սենսորը նախագծված է երկու խնդիրների լուծման՝ արևի ճառագայթների պակասի և ավելցուկի համար: Իդեալական հարաբերակցությունը հաշվարկելու համար կրողը պետք է մուտքագրի իր մաշկի զգայունության ցուցանիշը ( 1-ից 11): Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, ապարանջանի վրա միանում են լուսադիոդները:
Ի դեպ, ապարանջանը անջրանցիկ է: Դրա արժեքը կազմում է 50 դոլար: Մոտ ապագայում մշակողները խոստանում են ներկայացնել ապարանջանի՝ սմարթֆոնին Bluetooth-ալիքով միացող տարբերակը: Գիտնականները նաև մշակում են մի տարբերակ, որը կզանազանի UVA և UVB ճառագայթները: Զարդի տեսքով նման սենսոր արտադրում է նաև Netatmo ընկերությունը: