Summer School in England

Առաջարկում ենք Ձեզ ամառային արձակուրդների ընթացքում 3 շաբաթ անցկացնել Անգլիայի ծովափնյա քաղաքներից մեկում` Ռամսգեյթում:

Summer School in EnglandՌամսգեյթը գրավիչ ծովափնյա քաղաք է Անգլիայի հարավ արևելյան ափին գտնվող Քենթ թագավորությունում` Անգլիայի այգում: Քաղաքը գտնվում է Լոնդոնին, Ֆրանսիային և պատմական քենթական քաղաքներ` Քենթրբերիին և Սենդվիչին շատ մոտ: Ռամսգեյթն ունի երկար ավազոտ լողափ, գրավիչ ծովային տեսարաններ եւ պատմական նավահանգիստ: Ունենալով ընդամենը 42000 բնակչություն` Ռամսգեյթը անվտանգ և խաղաղ տեղ է ուսանելու համար` հեռու մեծ քաղաքների աղմուկից և աղտոտվածությունից: Դա Բրիտանիայի ամենաարևոտ բնակավայրերից մեկն է և իդեալական վայր է ամառային արձակուրդները վայելելու համար:

Դպրոցի շենքը գտնվում է XIX դարում կառուցված հիասքանչ  հրապարակի վրա, իսկ պատուհաններից երևում են  թագավորական նավահանգիստը և ծովափը: Ուսուցումը անգլերեն լեզվով անց է կացվում  նորաոճ լսարաններում, որտեղ սովորում են ուսանողներ աշխարհի բոլոր անկյուններից: Սովորելով նրանց հետ  Դուք ոչ միայն կբարելավեք Ձեր լեզվի իմացությունը, այլև ձեռք կբերեք ընկերներ, որոնց հետ կարող եք շփվել նաև հետագայում: Դրա հետ մեկտեղ, ապրելով ընտանիքներում, որոնց մայրենի լեզուն անգլերենն է, Ձեզ հնարավորություն է ընձեռնվում կիրառել անգլերենը առօրյայում: Ուսումն ավարտելուց հետո Ձեզ կտրվի անգլերեն լեզվի դպրոցի դասընթացներն ավարտելու վկայական:

Ուրախությամբ ձեզ հայտնում ենք, որ այժմ մենք կազմում ենք ուսանողների խումբ Ռամսգեյթում ուսանելու համար: Թռիչքը Երևանից  07.07.13, ժամանումը Երևան 27.07.13:

Ուսանողների տարիքը` 12-ից բարձր:  Մասնակիցների  քանակը խմբում ` 15 + 1 խմբի ղեկավար մեր ընկերությունից:

Գինը ` 2260 EUR ին համարժեք դրամ

Գինը ներառում է`

  • Անգլերեն լեզվի դաս (շաբաթական 20  ժամ. ուսանողների քանակը ամեն դասարանում 12 – 15 հոգի)
  • Բնակվելը  անգլիական հյուրընկալ ընտանիքում` երկանգամյա սնունդով (առավոտյան և երեկոյան)
  • Շաբաթական1 անգամ  էքսկուրսիա (ամբողջ օր)
  • Շաբաթական1 անգամ  էքսկուրսիա (կես օր)
  •  Սպորտային զբաղմունքեր/ժամանցային ծրագրեր շաբաթը 4 անգամ
  • Երեկոյան միջոցառումներ (շաբաթը 5 անգամ)
  • Տեղափոխում օդանավակայանից մինչև դպրոց և հակառակը
  • Ապահովագրությունը
  • Ավիատոմսը Երևան-Լոնդոն-Երևան

Ձեր կողմից հավելյալ վճարվում է`
Վիզայի վճարը` $ 129

Հասցե` Փարպեցի 26, 0002 Երևան,ՀՀ
Հեռ`  (37410) 51-88-33, 53-25-21
Էլ-փոստ` education@geotravel.am

You might also like