Ամառային Բուրգասը կուրախացնի Ավազե քանդակների փառատոնով

Ամռանը Բուրգասում ամեն տարի անցկացվում է ավազե քանդակների փառատոն: Այս տարի այն խոստանում է ավելի լայնածավալ լինել: Թեման լինելու են հեքիաթները. ընդամենը կստեղծվի 65 տարբեր կերպարներ՝ միավորված 20 հավաքածուի մեջ:

Sculpture Festival

Ցուցադրության մի մասը կդառնան «Սառցե թագավորություն»,  «Աստերիքսը և Օբելիքսը», «Մաշան և արջը», «Դոն Կիխոտը և Սանչո Պանսը» անիմացիոն ֆիլմերից հատվածները. հայտնում է  Newsbg.ru-ն:

Sculpture Festival

Փառատոնին կմասնակցեն քանդակագործներ Չեխիայից, Բելգիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Բուլղարիայից, բանակցություններ են ընթանում նաև ավազե արվեստի մասնագետների հետ Պորտուգալիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից: Փառատոնը կբացվի հուլիսի սկզբին և այդ քանդակներով կարող եք հիանալ մինչև սեպտեմբերի վերջը:

You might also like