Իտալական կաշվե իրերի Piquadro ընկերությունը մշակել է հատուկ սարք, որը կպաշտպանի հաճախորդներին ուղեբեռի կորստից։ Տեխնոլոգիան ստացել է Connequ անվանումը և կներկայացվի Pitti Uomo տղամարդկանց նորաձևության ցուցադրությանը, որը կանցկացվի Ֆլորենցիայում հունվարին։ Դիզայներները պայուսակները և ճամպրուկները համալրել են գաջեթներով, որը սմարթֆոնի օգնությամբ ահազանգում է, եթե սեփականատերը դրանից շատ է հեռանում։
Սարքը գործում է 40 մետր հեռավորության վրա, մարտկոցի լիցքը կբավականացնի կես տարվա համար։ Connequ-ն համատեղելի է iOS և Android հարթակներում գործող սմարթֆոնների հետ։ Connequ-ն ընդգրկված է Pulse աքսեսուարների հավաքածուում, որը ներառում է պայուսակներ, անվավոր ճամպրուկներ, ուսապարկեր և պորտֆելներ։ Ներկայացված է գույների լայն ընտրանի, սկսած՝ «ձիթապտղային գույնից», մինչև՝ «էլեկտրիկ կապույտ», ինչպես նաև՝ դասականներ՝ սև, մոխրագույն և բալագույն։