Ճամպրուկի բռնակը կարող է վերածվել հանգստի աթոռի

Յուրաքանչյուր ճանապարհորդ գոնե մեկ անգամ իր կյանքում հայտնվել է նման իրավիճակում. երկար հերթ օդանավակայանում և ոչ մի ազատ նստարան: Ամերիկացի Բրայան Գիբսոնը գտել է այս խնդրի լուծումը: Նրա TheNextStep գյուտը իրենից ներկայացնում է ճամպրուկ, որի դուրս եկող բռնակը վերածվում է ծալովի աթոռի:

TheNextStep

Փոքրիկ նստարանը կարող է նաև տակդիր ծառայել ճամպրուկի իրերը հավաքելիս: Նոր գաջեթը ներկայացվել է Kickstarter կայքում, որը ստեղծվել է ստեղծագործական, գիտական և արդյունաբերական նախագծերի իրականացման համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով: Եթե TheNextStep գյուտը հավաքի բավարար միջոցներ, ապա ճամպրուկը պաշտոնական վաճառքի կհանվի 2015  թվականի ապրիլին:

You might also like