Կունգ-ֆու վարպետի աշակերտ և պանդաների դայակ․ թափուր աշխատատեղեր Չինաստանում
Նախագծին մասնակցելու համար հայտերը պետք է ուղարկել վեց ամսվա ընթացքում։
Սոցիալական ցանցերից մեկը գործնական կոնտակտ հաստատելու նպատակով մեկնարկել է գլոբալ ակցիա, որով օտարերկրացիներին հնարավորություն է տալիս յուրահատուկ աշխատանքային փորձ ունենալ Չինաստանում. հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Սինհուաին»։
«Ես Չինաստանում եմ» անունը կրող նախագիծը նախատեսված է չինական մշակույթն ու պատմությունը տարածելու համար։
Թափուր են Շաոլինի մենաստանում կունգ-ֆուի վարպետի աշակերտի, պանդաների խնամակալի, արագընթաց գնացքների տեխսպասարկման մասնագետի, ազգային անտառային Չժանցզյացզե պարկում աղբահավաքի, «Յուելու» ակադեմիայի դեկանի, տավարի մսով լապշա պատրաստող խոհարարի, Ցինհայ-Տիբեթ արագընթաց ճանապարհին բեռնատարի վարորդի և անկանխիկ ծառայությունների փորձարկողի աշխատատեղերը։
«Այս աշխատատեղերը արտահայտում են չինական մշակույթի ու հասարակության հայտնի խորհրդանիշներն ու տարրերը և կօգնեն օտաարերկրացիներին ճանաչել Չինաստանի բազմազանությունը»,- նշել է մարկետինգային ընկերության տնօրենը։