Զբոսաշրջիկներից հոգնած Բարսելոնայի բնակիչները ավտոբուս են նետել ծխի ռումբեր

Տեղական իշխանությունները հայտնում են, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, ավտոբուսի տեղաշարժման գրաֆիկի փոփոխություն ևս չի եղել։ 

Բարսելոնայի ձախ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Կատալոնիայիում զանգվածային տուրիզմի դեմ։ Դժգոհ բնակիչները կանգնեցրել են երկհարկանի տուրիստական ավտոբուսը, որպեսզի արտահայտեն իրենց դիրքորոշումը։

Միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիական գյուղի  Arts հյուրանոցի մոտ։  Arran կազմակերպության ակտիվիստները ավտոբուս են նետել ծխի ռումբեր և նրա վրա կախել ցուցանակ, որով արտահայտել են իրենց վերաբերմունքը։

 

You might also like