Հռոմի և Միլանի փողոցներում պարեկություն կանի չինական ոստիկանությունը

Իտալիայի կառավարությունը կհրավիրի չինացի ոստիկաններին պարեկություն անելու Հռոմի և Միլանի փողոցներում։ Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Անջելինո Անֆարոն․ հայտնում է  The Guardian-ը։ Նրա խոսքերով՝ իրենց հայրենակից պարեկները կօգնեն չինացի զբոսաշրջիկներին իրենց ավելի անվտանգ զգալ։

«Փորձարկումն արվում է Չինաստանից զբոսաշրջիկների հարմարավետության համար։ Եթե այն հաջող ստացվի, մենք կսկսենք մտածել նոր համագործակցությունների մասին՝ հաշվի առնելով չինական համայնքի ներկայությունը մեր երկրում», —հայտարարել է Անֆարոն։

Ոստիկանները, ովքեր դասընթացներ են անցել իտալացի մասնագետների կողմից Պեկինում, կկրեն Չինաստանում ընդունված համազգեստ, որպեսզի ՉԺՀ-ի  քաղաքացիները կարողանան նրանց ճանաչել։ Նրանք տեղեկատվություն կհաղորդեն իտալացի իրավապահներին և կօգնեն համերկրացիներին անհրաժեշտության դեպքում կապի մեջ մտնել տեղական կառավարման մարմինների հետ։

e3b0fb72-10cd-11e6-95eb-aaf30b46b489_image_hires

Չինաստանում օտարերկրյա զբոսաշրջիկներին վերաբերվում են զգուշավորությամբ։ Նրանք նույնիսկ կոմիքս են ստեղծել, որի սյուժեն ուղղված է պետական մարմիններում աշխատող իրենց բնակչուհիներին օտարերկրացիների, մասնավորապես՝ զբոսաշրջիկների հետ, ռոմանտիկ հարաբերությունների մասին  նախազգուշացմանը։

Սյուժեի համաձայն՝ օտաերկրացի Դեյվիդը հարաբերություններ է սկսում պետական աշխատող Սյաո Լիի հետ։ Զբոսաշրջիկը սիրահետում է աղջկան, նրան թանկարժեք նվերներ տալիս։ Որոշ ժամանակ անց նա սկսում է հարցեր տալ աղջկան աշխատանքից, և խաբեությամբ ստանում գաղտնի տեղեկատվություն երկրի քաղաքական հարցերի շուրջ, որից հետո անհետանում է։ Այն բանից հետո, երբ աղջիկը տղային տալիս է փաստաթղթերի պատճենները, նրան ձերբակալում են պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով։ Իրական կյանքում նման հանցագործության համար սահմանված է հինգ տարուց մինչև զմահ ազատազրկում։

You might also like