Փետրվարի 27-ից մինչև մարտի 10-ը Բանգկոգում առաջին անգամ կանցկացվի կենդանի փողոցային արվեստի փառատոնը` Living Arts Festival: Փառատոնի անցկացման հիմնական վայրը կլինի զբոսաշրջիկների մոտ հայտնի գնումների Ratchaprasong փողոցը:
Աշխարհի տարբեր երկրներից 19 նկարիչներ 4D-գրաֆիկայով ասֆալտին կստեղծեն 12 քառակուսի մետրից մինչև 40 քառ. մետր տարածք ունեցող եռաչափ նկարներ, որոնց կողքին բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել: Բացի այդ փառատոնի շրջանակներում կանցկացվի «կենդանի քանդակների» ցուցահանդես, այդ մասնագիտության լավագույն ներկայացուցիչներ կիրականացնեն իրենց կողմից նախօրոք մտածված կեպարները, որոնց թվում են Չառլի Չապլինը, Ամուրը, «գիշերը Վենետիկում», Երկիր և այլն: Ակնկալվում է, որ փողոցային արվեստի փառատոնին կայցելի 1.5 միլիոն մարդ, որոնցից շատերը օտարեկրացի զբոսաշրջիկներ կլինեն: