Ֆինլանդիայում տեղի կունենա ելակային փառատոն

Ֆինլանդիայում ամեն տարի անցկացվում է տոնակատարություն` նվիրված ելակի բերքահավաքի ավարտին:  Այս տոնին կարելի է մասնակցել Սուոնենյոկի քաղաքում  այս տարի հուլիսի 13-ից 15-ը: Փառատոնը սկսվում է թատերականացված ներկայացումից և քաղաքի փողոցներում անցկացրած շքերթից:

Այնուհետև պարգևատրվում են  լավագույն ելակ-հավաքողները, ովքեր արագ և ամենաշատն են աշխատել հունիս ամսվա ընթացքում Ֆինլանդիայի տնկարկներում. նրանք դառնում են փառատոնի թագավորն ու թագուհին: Հյուրերին նաև սպասվում են բազմապիսի մրցույթներ (այդ թվում` հատապտուղի համտեսման),  երգիչների  և երաժիշտների կատարումներ: Կներկայացվի ելակը` իր բազմազանությամբ. սկսած թարմից, մինչև դրա կիրառումը պաղպաղակում, կոկտեյլներում, տորթերում և այլ ուտեստներում:

Սուոնենյոկին  (Suonenjoki), տեղակայված Ֆինլանդիայի հարավ-արևելքում, գտնվում է Կուոպիոյից  50 կմ հեռավորության վրա: Այն իսկական ելակի աշխարհ է:  Առաջին ելակային կառնավալը այստեղ տեղի է ունեցել 1970 թվականին:

You might also like