Բրիտանացի հետազոտողները բացահայտել են Սթոունհենջի ծագման նոր տեսությունը, հայտարարելով, որ հնագույն քարե շրջանակը նախկինում եղել է գերեզմանոց և մասսայական միջոցառումների անցկացման վայր: Ստացված տվյալները հակասում են հնագույն տեսությանը, որ Սթոունհենջը Անգիայի հյուսիս արևմուտքում գտնվող Սոլսբերիի նման ստեղծվել է որպես աստղագիտական օրացույց կամ քարե դարի աստղադիտարան:
Ըստ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Մայք Պարքեր Պիրսոնի ղեկավարած խմբի` Սթոունհենջը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգությունը ավելի հին է, քան ենթադրվում էր և զանազան ֆունկցիաներ ունի: Հետազոտության տվյալների համաձայն` գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Սթոունհենջը կառուցվել է մ. թ. ա. 3000 տարի առաջ, այսինքն 500 տարով հին է, քան նախկինում էր հայտնի և այդ վայրում հավաքվել է այդ ժամանակաշրջանի ողջ էլիտան:
Ընդ որում, ինչպես գրում է news.com.au-ն, մոտավորապես մ. թ. ա. 2500 տարի առաջ Սթոունհենջը եղել է ձմռան և ամռան արևադարձին միջոցառուների անցկացման վայր, որտեղ էլ հավաքվել են բազմաթիվ մարդիկ Բրիտանիայի տարբեր վայրերից: