Սթոունհենջը (Stonehenge, «քարե հենջ») —առեղծվածային քարե մեգալիթյան կառույց է Սոլսբերի հարթավայրում։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Առաջին հետազոտողները Սթոունհենջը կապել են դրուիդների հետ։ Սակայն հետագա պեղումները տեղափոխել են Սթոունհենջի կառուցման ժամանակահատվածը դեպի նոր քարե և բրոնզե դարերը։ Կարծիք կա, որ գլխավոր խրամի և բերդապատնեշների շինարարությունը կատարվել է մ․թ․ա․ 3020-2910 թվականներին։Լեգենդի համաձայն՝ Սթուոնհենջի շինությունը կապված է հրաշագործ Մերլինի անվան հետ։ 17-րդ դարի կեսին անգլիացի ճարտարապետ Ինիգո Ջոնսը վարկած առաջ քաշեց, որի համաձայն՝ Սթոունհենջը կառուցել են հին հռոմեացիները։ Միջին դարերի որոշ գիտնականներ կարծում էին, որ այն կառուցել են շվեյցարացիները կամ գերմանացիները։ 19-րդ դարի սկզբին հաստատվեց այն վարկածը, թե Սթոունհենջը դրուիդների սրբատեղին է։ Բայց այս առեղծվածային կառույցի հստակ բնութագիրը հայտնի չէ մինչ օրս։Որպես կանոն, քարերին մոտ գնալ կամ անցնել դրանց արանքով, չի թույլատրվում։ Սակայն Սոլսբերի որոշ տուրիստական գործակալություններ թույլատրում են դա, միայն թե՝ ամենաառաջին կա վերջին զբոսաշրջիկներին։
Ինչպե՞ս հասնել Սթոունհենջ
Սթոունհենջը գտնվում է Լոնդոնից 130 կմ հարավ-արևմուտք։ Սեփական մեքենայով այստեղ կարելի է հասնել М3 և А303 մայրուղիներով, որը տանում է Էյմսբերի (Amesbury)։ Վատերլու կայարանից (Waterloo) գնացքներ են գնում դեպի Էնդովեր (Andover) և Սոլսբերի (Salisbury), որտեղից դեպի Սթոունհենջ են գնում ավտոբուսներ։ Սոլսբերիից գնում է Wilts & Dorset Stonehenge Tour ավտոբուսը, որի տոմսի արժեքը 14 GBP ֆունտ է, ճանապարհը տևում է 40 րոպե։ Կամ կարող եք նստել տաքսի 20-30 GBP ֆունտով։ Էնդովերից՝ № 8 (Activ8) ավտոբուսը։Բացի այդ, Լոնդոնում կարելի է գնել խմբակային տուր, որի արժեքը սկսվում է 44 GBP ֆունտից (մուտքի տոմսն ու հյուրանոցից մեկնող պիկապը ներառյալ)։ Սոլսբերիից նաև մեկնում է Stonehenge Tour (27 GBP) զբոսաշրջային ավտոբուսը, որը զբոսաշրջիկներին վերցնում է երկաթգծի կայարանից, քաղաքի կենտրոնից և Էյսբերիից։ Տոմսը գործում է ամբողջ օրվա ընթացքում, ավտոբուսները մեկնում են ամեն կես ժամը մեկ։
Խոհանոց և ռեստորաններ
Սթոունհենջի տարածքում սնվելու տեղ գրեթե չկա, եթե չհաշվենք համեստ խոհանոց-սրճարանը, որը պատկանում է Անգլիական ժառանգության կենտրոնին, այնպես որ ուտելու բան ավելի լավ է դուք տանեք ձեզ հետ։ Ավելի լավ սնունդ հասանելի է, թերևս, Էյսբերի և Դարրինգտոն քաղաքներում․ ավանդական ձուկ և չիփս և, դժվար թե, ավել մի բան։
Սթոունհենջի զվարճանքները, էքսկուրսիաներն ու տեսարժան վայրերը Սթոունհենջում կարելի է տեսնել․
- 1 —զոհասեղանի քար, վեց տոննա կշռող, մոնոլիտ, կանաչ թերթաքարային ավազաքար Ուելսից
- 2-3 —առանց գերեզմանների դամբարանաթումբ
- 4 —4,9 մետր երկարությամբ ընկած քար (Slaughter Stone ՝ էշաֆոտ)
- 5 —Heel Ston
- 6 —նախնական չորս ուղղահայաց կանգնած քարերից երկուսը
- 7 — առու
- 8 — ներքին սռնի
- 9 — արտաին սռնի
- 10 — խրամների և պարիսպների զուգահեռ զույգեր, որոնք 3 կմ տանում են Էյվոն գետի վրա (այժմ այդ պարիսպները հազիվ նկատելի են)
- 11 —30 հորերի շրջան
- 12 — 30 հորերի շրջան
- 13 — 56 հորերի շրջան, որոնք հայտնի են որպես Օբրի հորատանցքեր (Aubrey holes)
- 14 — փոքր հարավային մուտք
Սկզբում Սթոունհենջն ունեցել է հետևյալ տեսքը․ 30 հսկա քար (4,1 մետր բարձրություն, 2,1 մետր լայնություն և 25 տոննա քաշ) ստեղծում էին 33 մետր տրամագծով շրջան։ Դրանց վրա դրված են եղել շուրջ 3,2 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ քարեր։ 13 քարերից բաղկացած արտաքին շրջանի աղեղը պահպանվել է ճառագայթների հետ միասին։ Այս շրջանի ներսում եղել է 50 տոննա կշռող հինգ տրիլիտ, որոնք ձևավորել են պայտ, որը բաց է եղել պողոտայի կողմից։ Տրիլիտները եղել են համաչափ․ ամենափոքրիկ զույգն ունեցել է 6 մ բարձրություն, մյուս զույգը՝ մի փոքր բարձր է եղել, իսկ ամենաբարձրը եղել է կենտրոնական տրիլիտը՝ 7,3 մետր։ 19-դ դարում պահանվել է միայն երկու տրիլիտ և խիստ ծռված սյունով կենտրոնականը։ 20-րդ դարի առաջին կեսին վերականգնվում է հյուսիս-արևմուտքի մի տրիլիտ և ուղղվում կենտրոնականի սյունը, ինչը ամբողջովին փոխում է համալիրի տեսքը։
1901—1965 թվականներին Սթոունհենջը ամբողջությամբ ռեստավրացվել է, ինչը առիթ է դարձել բուռն քննադատությունների և, նույնիսկ, լրագրողական հետաքննության համար։ Այնուամենայնիվ, Քեմբրիջի համալսարանին կից Հնագիտության և մարդաբանության թանգարանի պահապան Քրիստոֆեր Չայպինդեյլը խոստովանել է, որ բոլոր քարերը տեղաշարժվել են և այժմ կանգնած են բետոնի մեջ։
Սթոունհենջի շուրջը ևս շատ հետաքրքիր վայրեր կան։ Օրինակ, 5 կմ հեռավորության վրա գտնվում է Սթոունհենջի Արքայի գերեզմանը։ Այնտեղ թաղված է հարուստ մարդ, ով ապրել է 35-45 տարի շուրջ 4300 տարի առաջ, այսինքն՝ համալիրի հավանական կառուցման ժամանակաշրջանում։
Սթոունհենջի և նրա շրջակայքի մասին ավելին իմանալու համար պետք դիմել Ազգային հիմնադրամին (National Trust), որը կազմակերպում է էքսկուրսիաներ նրա տարածքում։
Աշխատանքային ժամերն են․ ապրիլից հոկտեմբեր՝ 10:00—18:00, նոյեմբերից մարտ՝ 09:00—16:00։
Մուտքի արժեքն է 14,5 GBP, երեխաները (5-15 տարեկան)՝ 8,7 GBP, ուսանողներն ու թոշակառուները՝ 13 GBP, ընտանեկան տոմսը՝ (2 մեծահասակ+ 3 երեխա)՝ 37,7 GBP ֆունտ ստերլինգ։
Գները նշված են 2016 թվականի հունվարի տվյալներով։