Շվեդական Ստոքհոլմը կանցկացնի ավանդական գարեջրի և վիսկիի փառատոնը: Փառատոնը տեղի կունենա միանգամից երկու հանգստյան օրերին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը և հոկտեմբերի 6-ից 8-ը: Միջոցառումը խոստանում է լինել մասշտաբային, քանի որ 2011 թվականին հոբելյանական 20-րդ անգամ է անցկացվելու:
Ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, իրենց փառատոնը իր տեսակի մեջ ամենամեծերից մեկն է աշխարհում: Անցյալ տարի փառատոնին ներկա են եղել ավելի քան 34 հազար մարդ, և փառատոնի ղեկավարությունը հույս ունի, որ այս տարի էլ կհասնեն նման հաջողության:
Փառատոնին կթույլատրեն մասնակցել 20 տարին լրացած հյուրերին: Միջոցառման շրջանակներում նախատեսված է զանազան համտեսումներ: Սա շատ լավ հնարավորություն է տեղեկանալ գարեջրից, վիսկից, սիդրից, կոնյակից և շոմպայնից: Տոմսերը կարելի է ձեռք բերել և ինտերնետով, և փառատոնի մուտքի մոտ: