Սուպերզբոսանավերի բորտուղեկցորդուհիները պատմել են հսկայական թեյավճարների և vip-հաճախորդների սովորությունների մասին

Սուպերզբոսանավերի բորտուղեկցորդուհիները The Daily Mail պարբերականին պատմել են իրենց աշխատանքի մասին։ Այսպիսով, բրիտանուհի Բեթանի Սիլքոկսը (Bethany Silcox), ով այդ աշխատանքին է արդեն երեք տարի, հայտնել է, որ ուղևորները իրեն մեծ թեյավճարներ են թողել։

Սիլքոկսի խոսքերով՝ ռեկորդային գումարը, որը  եղել է չորս հազար դոլար, նա ստացել է  VIP-հաճախորդների հետ մեկշաբաթյա նավարկության համար։ Նավի վրա այդ ժամանակ եղել է սպասարկող 36 հոգուց բաղկացած անձնակազմ։ Ընդհանուր առմամբ, ուղևորները թողել են 144 հազար եվրո թեյավճար։ Սիլքոկսի ընկերուհիներից մեկին մեկշաբաթյա նավարկությունից հետո էլիտար հաճախորդները թողել են 17 հազար եվրո թեյավճար։

Աղջիկը նաև պատմել է, որ աշխատել է չորս տարբեր զբոսանավերում՝ սպասարկելով ասիացի գործարարների, Մերձավոր Արևելքից  թագավորական ընտանիքի անդամների և ռուս օլիգարխների։ Նավերում բորտուղեկցորդուհիները հանդիպել են այնպիսի նշանավոր ուղևորների, ինչպիսիք են՝ Մոնակոյի իշխան Ալբեր  II-ը, դերասաններ  Ուիլ Սմիթը և Անտոնիա Բանդերասը։ Սուպերզբոսանավերում կազմակերպվել են երեկույթներ, որոնց մասնակցել են 500 և ավելի հյուր։

348943CC00000578-3605308-Stewardess_Sarah_Begbie_set_sail_for_a_superyacht_lifestyle_in_S-m-22_1464680565764Չարթերային զբոսանավերից մեկի վարձակալությունը, որտեղ աշխատել է Սիլքոկսը, մեկ շաաթվա համար արժե ավելի քան  895 հազար եվրո։ Բորտուղեկցորդուհիները նույնիսկ ստիպված են եղել ընկերակցել էլիտար ուղևորների զավակներին Սեն Տրոպեյի թանկարժեք ակումբներում, որտեղ նր

անք կարող էին խմել վեց հազար եվրո արժողությամբ ալկոհոլային խմիչքներ։

Ավստրալիացի բորտուղեկցորդուհի Սառա Բեգբին  (Sarah Begbie) աշխատել է զբոսանավում մեկ ու կես տարի։ Նրա խոսքերով՝ ուղևորները համտեսել են տավարի մսի մարմարե կոբե և խմել Cristal էլիտար շամպայն։ Ամսեկան վաստակելով շուրջ 2,9 հազար եվրո՝ Բեգբին երբեմն ստացել է շքեզ նվերներ հաճախորդներից, օրինակ՝ ծննդյան օրը Armani ժամացույց։

Բեգբիի խոսքերով՝ հաճախորդների հետ երեկույթներին զվարճանալ բորտուղեկցորդուհիները իրենց չէին կարող թույլ տալ, քանի որ ամեն օր անձնակազմը ստիպված էր շատ վաղ արթնանալ։  «Բայց երբ նրանք առաջարկում էին օղի խմել դժվարություններդ մեղմացնելու համար, միթե կարելի էր հրաժարվել »,—նշել է աղջիկը։

You might also like