Չինաստանում բուժքույրերը, ովքեր աշխատում են Լյանշույ շրջանի քաղաքային հիվանդանոցում, իրենց ավանդական սպիտակ համազգեստի փոխարեն հագել են բորտուղեկցորդուհու հագուստ: Ինչպես պատմել են բժշկական հաստատությունում՝ հագուստի հետ փորձարկելու որոշումը կայացվել է դեռևս մի քանի ամիս առաջ: Նորարարության նպատակը բուժաշխատողների, հիվանդների և նրանց բարեկամների միջև հարաբերությունների բարելավումն է:
Գաղափարի հեղինակների կարծիքով՝ հիվանդները և նրանց այցելող հարազատները ավելի լավ շփման մեջ են մտնում բորտուղեկցորդուհու համազգեստով բուժքույրերի հետ: Բուժքույրերի համազգեստի փոփոխման նախագծի մեկնարկը տրվել է մարտ ամսին, իսկ ապրիլին հիվանդանոցի աշխատակիցները հանդիպում-խորհրդատվություն են անցկացրել China Eastern Airlines-ի բորտուղեկցորդուհիների հետ, ովքեր կիսվել են հա-ախորդների հետ կապի հարցերում իրենց փորձով:
Ներկայումս հիվանդանոցում 12 բուժքույր կրում է բորտուղեկցորդուհու հագուստ: Նորարարության հանդեպ հիվանդների արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում: Իրենք՝ բուժքույրերը, նորարարությանը դրական են վերաբերվում: Նրանցից մեկի խոսքերով՝ նոր համասգետը ոգեշնչում է նրան աշխատանքի մեջ, և այժմ աղջիկը նույնիսկ ավելի շուտ է պառկում քնելու, որպեսզի առավոտյան լավ տեսք ունենա: