Բորտուղեկցորդուհին պատմել է ավիաուղևորների ամենանյարդայնացնող վարքագծի մասին
Ոտաբոբիկ մի՛ շրջեք ինքնաթիռում։ Դա և մի շարք այլ բաներ նյարդայնացնում են բորտուղեկցորդներին։
Սյուզան Բրաունը՝ բորտուղեկցորդուհին, ով, իր իսկ խոսքերով, աշխատել է Emirates-ի, Qatar Airways-ի և Etihad-ի հետ, ինտերնետ օգտատերերին պատմել է, թե ինչով են ավիաուղևորները նյարդայնացնում ինքնաթիռի անձնակազմին ամենից շատ․ փոխանցում է Independent-ը։
Ցանկում հաջորդ կետը սիրահար զույգերի չափազանց բուռն զգացմունքների արտահայտումն է։ Երբեմն, մարդիկ, կարծես, չեն հասկանում, որ իրենց հետ ևս հարյուր հոգի թռչում է այդ ինքնաթիռով։ Լինում են դեպքեր, երբ ուղեկցորդները ստիպված են լինում զգուշացնել սիրահարված ուղևորներին զսպել իրենց։
Անձնակազմին նյարդայնացնում է նաև անվճար խմիչք տրամադրելու հաճախակի խնդրանքները։ Երբեմն, նրանց զարմացնում է, թե ինչպես կարող է մեկը այդքան շատ անվճար հյութ խմել։
Նա նաև դժգոհել է, որ հաճախորդները, հաճախ, անհանգստացնում են բորտուղեկցորդուհիներին նրանց ճաշի ժամին։ «Եթե դուք տեսնում եք, որ անձնակազմը սնվում է և ձեր խնդրանքն էլ շտապ չէ, կարող եք ավելի ուշ մոտենալ նրանց։ Թող ինքնաթիռի անձնակազմը հինգ րոպե տրամադրի իրեն»։