Ֆրանսիա․ Շամոնում կարելի է կատարել «Քայլ դեպի դատարկություն»

Սուր զգացողությունների սիրահարների համար ևս մեկ ժամանցի վայր է բացվել Շամոնի մոտ գտնվող Ակվիլլե դու Միդի գագաթին՝ 3842  մետր բարձրության վրա։ Ապակյա արկղը, որը տեղադրված է գագաթին, առաջարկում է Շամոնի հովտի բնապատկերը, որը գտնվում է ձեր ոտքերի տակ, և հիասքանչ Մոնբլանը։

"Step into the void"

Արկղը կարող է դիմակայել 220 կմ/ժ քամու ճնշմանը և ցածր ջերմաստիճաններին։  Խցիկի հատակը պատրաստված է եռաշերտ ապակուց, որոնց ամեն շերտը 12 մմ է։ «Քայլ դեպի դատարկություն» նոր ատրակցիոնը այցելուների համար բաց է դեկտեմբերի 21-ից։

"Step into the void"

You might also like