«Օսկար» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստանալու փաստը ուղևորին չի ազատում անվտանգության կանոնների պահպանումից։ Նման եզրակացության է եկել հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշը, ով ստիպված է եղել ներկայացնել ոսկե արձանիկը ստուգման համար։
Ռեժիսորի Facebook-յան պաշտոնական էջում հրապարակվել է ցանկ՝ արված նրա Հունգարիա կատարած այցի ժամանակ։ Ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ անձնական իրերի սկուտեղում գոտու և պայուսակի հետ մեկտեղ հայտնվել է նաև լավագույն արտասահմանյան ֆիլմի համար արժանացած մրցանակը։ Չնայած մրցանակակիրների փառքին՝ ԱՄՆ-ի միջազգային օդանավակայանների անվտանգության աշխատակիցները բացառությւոններ չեն անում մաքսային ստուգման ժամանակ։ Լասլո Նեմեշը ստացել է «Օսկար» մրցանակը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։